Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը

Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը (Concours Mondial de Bruxelles): Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


 

Համտես-մրցույթի շրջանակներում Հայաստան են ժամանելու գինու շուրջ 400 միջազգային փորձագետներ, լրագրողներ, սոմելիեներ, գնորդներ և այլն։


 

Համտեսվելու է 65 երկրից ներկայացված շուրջ 8000 տեսակ գինի։ Մրցույթին կհաջորդի միջազգային շուրջ 30 լրագրողների մեդիատուրը։


 

Մայիսի 21-ին՝ ժամը 09։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա համտեսի բացման պաշտոնական արարողությունը։