ԵՄ Խորհուրդը կոչ է անում մինչև տարեվերջ ավարտել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Բրյուսելում հոկտեմբերի 26-27-ը տեղի է ունեցել Եվրամիության Խորհրդի նիստը, որի արդյունքներով ընդունվել է ընդարձակ փաստաթուղթ, որն արտացոլում է Բրյուսելի դիրքորոշումը մի շարք միջազգային հարցերի շուրջ։ Փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
Դրանում ասվում է. «Եվրոպական խորհուրդը ընդգծում է իր մշտական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատև խաղաղությանը՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման վրա։
Եվրոպական խորհուրդը ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը, այդ թվում՝ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տներ:
Աջակցում է բրյուսելյան ձևաչափով հարաբերությունների կարգավորման գործընթացին և կողմերին կոչ է անում բարեխղճորեն մասնակցել դրան ու ավարտել այս գործընթացը մինչև տարեվերջ»։
Բացի դրանից, Եվրոպական խորհուրդը հրավիրում է ուժեղացնել համագործակցությունը Հայաստանի հետ։