Բաց գրազ համբալին․ ինչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե Քոչարյանն ուղիղ եթերում առանց տառասխալի գրի ինքնություն բառը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի արտահայտություններին, որոնք նա արել է համակիրների հետ հանդիպման ժամանակ։


«Էսօր էն համբալը խոսել է մեր ժողովրդի ինքնության մասին։ Եթե ուղիղ եթերում ինքնություն բառն առանց տառասխալի գրի, հանդիսավոր խոստանում եմ՝ երկու անգամ իր մասին խոսելիս ոչ թե համբալ կասեմ, այլ Ռոբերտ Քոչարյան»,- ասել է վարչապետը։


Նշենք, որ համբալ բառը Ռոբերտ Քոչարյանն է օգտագործել՝ խոսելով վարչապետի և ՔՊ-ի մասին։