Ծառուկյանը հայտարարել է, որ համակարգից հեռացվել է 52 պարետ (պարեկ). եթե անունները չհրապարակի, ուրեմն ստում է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե 52 պարեկային ծառայող է հեռացվել համակարգից:


«Ծառուկյանը հայտարարել է, որ համակարգից հեռացվել է 52 պարեկ (իր ասելով՝ պարեՏ, սակայն ինչ տարբերություն): Եթե նա վաղը չհրապարակի 52-ի անունները, կստացվի, որ ստորաբար ստում է: Ժամանակը գնաց: Չնայած սենց բաներ ենք տեսել նրա կատարմամբ, օրինակ՝ 2015-ին...


Հ.Գ. ՆԳՆ-ն այսօր հերքել է այս ապատեղեկատվությունը:


Մեկ էլ՝ հաշՎանդամ չի, հաշՄանդամություն ունեցող»,- գրել է Հարությունյանը:


Հիշեցնենք՝ Դիլիջան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե Կոտայքի մարզում 52 պարեկի են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ նրանց բարեկամները իր աջակիցներն են։