Ընդդիմությունը ընտրակաշառքը խոստանում է տալ ընտրություններից հետո. «գցելու են» ու չտան:
Մեր խմբագրություն զանգահարած քաղաքացին մեզ տեղեկացրեց, որ իրենց գյուղում նախկին մի պաշտոնյա կաշառքի փոխարեն կաշառքի խոստումներ է բաժանում, ասում է. «Ձեզ ցուցակագրեմ, անձնագրի սերիան գրեմ, գնացեք ընտրեք, ընտրություններից հետո կտամ փողը, մի 100-200 հազար հաստատ կտամ»։
Սա ակնհայտ է դարձնում, որ ընդդիմությունը հերթական անգամ որոշել
է «գցել» քաղաքացիներին այս անգամ նույնիսկ ընտրակաշառք բաժանելու գործում։ Եթե առաջ
սխեման պարզ էր՝ ընտրակաշառքը վերցնում ես, ու հնարավոր է դրա համար 7 տարի բանտ գնաս
վերցրածդ մի քանի հազար դրամի համար, ապա հիմա սրան գումարվում է նաև այն ռիսկը, որ
ընտրակաշառատուն ուղղակի «գցելու» է ու փողը չի տալու։
Պատկերացրեք միայն, թե հանուն ինչի՞ պիտի պարտված ընդդիմության
ներկայացուցիչները ընտրություններից հետո հետամուտ լինեն իրենց տված ձայների դիմաց
վճարելու ու էլի բռնվելու և բանտ գնալու։ Ոչ, նրանք պարզապես «գցելու են» քաղաքացիներին։