Պետդումայում օրենք են մշակում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայություն անցնելու մասին՝ առանց տարիքային սահմանափակման
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլևն ասել է, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դառնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, նախ պետք է ծառայի ռուսական բանակում, իսկ հետո միայն ՌԴ քաղաքացիություն ստանա։ Ընդ որում, Ժուրավլևն առաջարկել է զինծառայության տարիքային շեմ չսահմանել քաղաքացիություն ստանալ ցանկացող միգրանտների համար։
«Եթե Ռուսաստանի քաղաքացի է դարձել 50 տարեկանում, թող ծառայի 50 տարեկանում։ Ռուս տղաները չեն կարող ընդմիշտ այդ ծանրությունը կրել բոլոր միգրանտների համար»,- ասել է նա։