Որևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու․ ԿԸՀ նախագահ

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան հայտարարել է, որ մայիսի 8-ի ժամը 00:00-ից մեկնարկում է նախընտրական քարոզարշավը և իր պաշտոնավարման ընթացքում ընտրությունները լինելու են ազատ, արդար և թափանցիկ։

 

Նրա խոսքով՝ որևէ մեկը հնարավորություն չի ունենալու ընտրակեղծիք իրականացնելու՝ անկախ նրանից, թե խոսքը վերաբերում է Ազգային ժողով-ի, ավագանու, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություններին։