ԱՄՆ վարչակազմը նախապես ծանուցել է Իրանին Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման պլանավորված գործողության մասին: Այս մասին տեղեկացնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ այդ տվյալների՝ Սպիտակ տունը կիրակի օրը ծանուցել է Իրանին Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման ԱՄՆ սպասվող գործողության մասին և նախազգուշացրել Թեհրանին չմիջամտել:
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով մի շարք քաղաքների: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելի տարածքին և գրոհեց Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաները:
2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը Իրանը, ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցները պայմանավորվեցին երկշաբաթյա զինադադարի մասին: Ապրիլի 11-12-ին Իսլամաբադում՝ Պակիստանի միջնորդությամբ, տեղի ունեցան բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի միջև, սակայն երկարատև քննարկումներից հետո կողմերն ավարտեցին հանդիպումն առանց համաձայնության գալու:
Որպես Թեհրանի վրա ճնշում գործադրելու միջոց՝ ԱՄՆ-ը հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման և Հորմուզի նեղուցով անցման սահմանափակման մասին: Իրանն իր հերթին հայտարարել է, որ Հորմուզն արդեն փակ է Պարսից ծոցի երկրներ մեկնող նավերի համար: