Սերդար Քըլըչը կժամանի Հայաստան

Մայիսի 5-ից 6-ը անցկացվելիք արտգործնախարարության ամենամյա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին ներկայացուցիչներ են լինելու նաև Թուրքիայից և Ադրբեջանից, փոխանցում է «Ազատություն»-ը։


Հարավային Կովկասում խաղաղության թեմայով պանելային քննարկմանը մասնակցելու են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Երևանի և Անկարայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։


Քննարկմանը նաև ադրբեջանցի բանախոս է ելույթ ունենալու՝ Թոփչուբաշով կենտրոնի ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովը, որը քաղհասարակության այցերի շրջանակում արդեն եղել է Երևանում:


Թուրք և ադրբեջանցի այլ փորձագետներ էլ են հաստատել մասնակցությունը երևանյան ֆորումին: Թուրքիայից Հայաստան է գալու նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առաջին գլխավոր քարտուղարի տեղակալ Մերվե Կավակչին: