Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները արդյունավետ քննարկում են ունեցել Հայաստան-Կանադա գործընկերության զարգացման ուղղությամբ։


«Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները»,- գրել է նա։