ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Պարսից ծոցի կառավարման կանոնները կորոշվեն Իրանի ղեկավարության կողմից

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Պարսից ծոցի կառավարման նոր կարգը ձևավորվելու է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ղեկավարությամբ:


Ինչպես հաղորդում է Tasnim-ը, ԻՀՊԿ հայտարարության մեջ նշվում է, որ Պարսից ծոցի վերահսկողության նոր կանոններն ու պայմանները կսահմանվեն և կիրականացվեն գերագույն առաջնորդի ցուցումներին համապատասխան:


ԻՀՊԿ ռազմածովային ուժերը մտադիր են ապահովել Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի իրանական ափամերձ գոտու գրեթե 2 հազար կիլոմետրի վերահսկողությունը: Այս ուժերը նպատակ ունեն տվյալ ջրատարածությունը վերածել բարեկեցության աղբյուրի իրանցի ժողովրդի համար։ Ջրատարածությունը պետք է դառնա անվտանգության և բարգավաճման գործոն ողջ տարածաշրջանի համար: