Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 9 դեպք։
Արարատի մարզի Մասիս, Նորամարգ, Դարակերտ, Արտաշատ բնակավայրերում 8 քաղաքացի չունենալով ջրօգտագործման թույլտվություն ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 8 խորքային հոր։
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ոսկյա զարդերի արտադրությամբ զբաղվող «Փաթիլա» ՍՊԸ-ն 1 ապօրինի հորից արտադրական և ոռոգման նպատակներով իրականացրել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։
Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։