Եղվարդ-Զորավան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Ապրիլի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Եղվարդ-Զորավան ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 83-ամյա Կոլյա Ա․-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտում։


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։