Հայաստանի բարձր տեխնոլոգիական օրակարգը համահունչ է Hannover Messe-ի տեսլականին․ քննարկվել է հնարավոր համագործակցությունը

«Էնթերփրայզ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ միասին, հանդիպել են Hannover Messe-ի ղեկավարության ներկայացուցիչներ Մարկո Զիբերտի և Հոլգեր Ֆայստի հետ՝ քննարկելու Հայաստանի հնարավոր մասնակցությունն ու համագործակցությունը այս գլոբալ հարթակի շրջանակում։ Այս մասին հայտնում է «Էնթերփրայզ Արմենիա»-ն։

«Քննարկումների ընթացքում առանձնացվել է Հայաստանի արագընթաց անցումը դեպի կանաչ տեխնոլոգիաներ և խորքային տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրություն, ինչը համակարգային փոփոխություն է, որը վերափոխում է երկրի արդյունաբերական դիմագիծը և գրավում միջազգային գործընկերների ուշադրությունը։



Հայաստանի բարձր տեխնոլոգիական օրակարգը լիովին համահունչ է Hannover Messe-ի տեսլականին և զարգացման ուղղություններին՝ դարձնելով այս համագործակցությունը ոչ միայն արդիական։

Հայկական ընկերությունների և տեխնոլոգիաների համար Hannover Messe-ը հանդիսանում է համաշխարհային շուկաներ դուրս գալու հզոր հարթակ՝ մի վայր, որտեղ Հայաստանի արդյունաբերական հավակնությունները կարող են հանդիպել աշխարհի առաջատար որոշում կայացնողների, նորարարների և ներդրողների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։