«Ինչպե՞ս եք մարդկանց բացատրելու, որ կողմ եք քվեարկել եվրոպամետ նախագահի իմպիչմենտին». Վրաստանի նախագահը՝ պատգամավորներին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով խորհրդարանում իր իմպիչմենտի քննարկման շրջանակներում, նշել է իշխող կուսակցության և կառավարության պրոռուսական ուղղվածությունը։
«Դուք մեծ ահուդողով եք վերաբերվում օկուպանտ երկրին և նրա ղեկավարներին, ավելին, դուք բացահայտորեն արժանանում եք օկուպանտների գովասանքին և նույնիսկ չեք ամաչում։ Ձեզ չի անհանգստացնում, երբ օկուպանտ երկրի և ձեր բացականչությունները համընկնում են միմյանց հետ»,- ասել է նա:
«Ինչպե՞ս եք մարդկանց բացատրելու, որ կողմ եք քվեարկել եվրոպամետ նախագահի իմպիչմենտին և միևնույն ժամանակ չեք աջակցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձևին, որը բռնապետական է ճանաչել օկուպացիոն ռեժիմը։ Ձեր ձեռքը դողում էր, երբ ստիպված էիք դատապարտել մեր տարածքում նոր ռազմածովային բազա բացելու Ռուսաստանի ծրագիրը»,- հավելել է նա: