Հանրային հեռուստաընկերության
գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
От создателей «Եղեռնի հուշահամալիրը քանդում են», հիմա էլ, թե բա «Հանրայինը կրճատել է ցեղասպանության հուշահամալիրից ուղիղ եթերը», մեկը լինի ու հարցնի՝ ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրայինի եթերում
ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին:
Բացի Լուրերի եթերում տարբեր ժամերի ուղիղ միացումներից՝ առավոտյան 09:00-ից մինչ
13:00 ունենալու ենք չընդհատվող ուղիղ եթեր հուշահամալիրից՝ նախորդ տարիների նման:
Նաև կառուցելու ենք հատուկ տաղավար հուշահամալիրի
տարածքում՝ ուղիղ եթերում հարցազրույցներ անելու համար վերջին 3 տարիների պես:
Այդ օրը մեր եթերում է լինելու Անրի Վեռնոյի «Մայրիկ»
ֆիլմը, իսկ երեկոյան կունենանք պրեմիերա՝ առաջին անգամ եթերում կլինի բազմաթիվ մրցանակներ
ստացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը:
Առաջին ալիքի ուղիղ եթերում ցուցադրելու ենք նաև
ըմբշամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների՝ հայ մարզիկների մասնակցությամբ
ելույթները:
Հ.Գ. Այդ օրը Հանրայինի 100-ից ավելի աշխատակիցներ
ամբողջ օրն աշխատելու են հուշահամալիրի տարածքում, որ ապահովեն ուղիղ եթերի չընդհատվող
ազդանշան ոչ միայն Հանրայինի ալիքների, այլ նաև մյուս բոլոր հեռուստաընկերությունների
և առցանց հեռարձակողների համար: