«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե նախորդող 11 ամիսներին մեր դիտարկումներն արձանագրել էին շուրջ 72 դեպք, մարտի 15-ից ապրիլի 15-ի ժամանակահատվածում այդ դեպքերն ավելացել են 42-ով։ Այսինքն՝ եթե 11 ամսվա ընթացքում 72 էր, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 42, սա ցույց է տալիս, որ մեկ օրվա կտրվածքով մենք ունենում ենք երկու-երեք կամ ավելի թվով ապատեղեկատվական արշավներ, ինչը նաև փաստում է, որ արդեն նախընտրական բուն փուլում այս ինտենսիվությունը շարունակվելու է»։
Հանրային կապերի և տեղեկատվության
կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Նազելի Բաղդասարյանը խոսեց ապատեղեկատվության տարածման նոր մեխանիզմների մասին՝ ընդգծելով
արհեստական բանականության կիրառմամբ առաջացող ռիսկերը։
Նա նշեց, որ իրականում ապատեղեկատվական
արշավների թիրախում որևէ պաշտոնյա չէ, որևէ հանրային գործիչ չէ, որևէ կուսակցություն
չէ և առավել ևս՝ իշխանությունները չեն, թիրախում
պետությունն է և հանրային վստահությունը։
«Խնդիրն, օրինակ, գալիք ընտրությունների
հանդեպ վստահության նվազումն է, որպեսզի մարդկանց մոտ ստեղծվի իրավիճակ, որ ընտրությունների
ելքը կանխորոշված է, և բնավ այն ժողովրդավարական ուղին, որն ընտրել է կառավարությունը,
այդքան էլ նշանակություն չունի, և հանրային աղմուկը, երբ մարդն ամեն օր առերեսվում
է ինչ-որ կեղծ լուրի, կեղծ տեղեկատվության, կեղծ փաստերի, իրեն շեղում է իրականությունից»,-
ասաց Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ որոշ դեպքերում իրենք
արձանագրում են, որ ապատեղեկատվական արշավները տարածվում են քիչ հայտնի կամ անհայտ
կայքերի միջոցով, որոնք ստեղծվել են հենց նման արշավներ գեներացնելու համար, և ապատեղեկատվությունը
տարածվում է տարբեր լեզուներով։
Նազելի Բաղդասարսյանը նշեց, որ
կա, այսպես կոչված, «Անարդարության դեմ պայքարի» մի հիմնադրամ, որը աֆիլացվում է Պրիգոժինի
հիմնադրամի հետ, և հիմնականում թիրախավորում են վարչապետին և նրա ընտանիքի անդամներին։
Այնուհետև
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը ներկայացրեց Կենտրոնի
կողմից ստեղծված «Stugel.am» կոնտենտի ստուգման նոր հարթակը, որն ավելի շատ ստեղծվել
է հանրության համար։
«Այնպես, ինչպես հնարավոր է
AI գործիքներով գեներացնել լուսանկար և տեսանյութ, այնպես էլ նույն մեքենայական հաշվողական
տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է վերիֆիկացնել, նույնականացնել՝ արդյոք այդ նկարը
կամ տեսանյութը իրակա՞ն են, թե՞ ոչ»,- ասաց Գոռ Ծառուկյանը։
Նա չափազանց կարևորեց այն հանգամանքը,
որ ֆեյքերը ստանան հակադարձում և իրենց պատասխանը.
այս հարթակում որևէ կողմնապահություն չկա,
որևէ բացառություն չեն դրել ֆեյքերի մեջ՝ իշխանակա՞ն ֆեյքերն են ապատեղեկատվությունը
տարածում, թե՞ ընդդիմադիր։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան