Իսրայելը, ամերիկացի գործընկերների մասնակցությամբ, պետք է արբանյակային լուսանկարներ տրամադրի՝ ապացուցելու համար Գազայում հիվանդանոցի հարվածինիր մասնակցության բացակայությունը,
հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ակնհայտորեն հիմա մենք տեսնում ենք պատասխանատվությունը իր վրայից գցելու ձգտում, եթե այս փորձի հետևում կան լուրջ մտադրություններ, ոչ թե միայն խոսքեր, այլ լուրջ մտադրություններ՝ ապացուցելու սեփական մասնակցության բացակայությունը, սեփական անմեղությունը, ապա պետք է ոչ թե պարզապես մեկնաբանություններ անել լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, այլ պետք է ներկայացնել փաստեր... Խնդրում եմ, բարի եղեք, տրամադրեք արբանյակային լուսանկարներ, և լավ կլիներ, որ դա անեին ամերիկացի գործընկերները, որոնք կվկայեին թռիչքների ողջ աշխարհագրության մասին՝ բոլոր մանրամասներով, որոնք առկա էին այդ պահին»,- ասել է նա Sputnik ռադիոյի եթերում։
Հիշեցնենք, որ երեկ Գազայի հատվածում հարձակման է ենթարկվել «Ալ-Ահլի» բապտիստական հիվանդանոցը։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվել է ավելի քան 500 մարդ, որոնց մեծ մասը եղել են կանայք և երեխաներ
: Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել է, որ զոհվել և վիրավորվել է ավելի քան 800 մարդ։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել։ Հակամարտության կողմերը միմյանց վրա են գցում հիվանդանոցի վրա հարվածի պատասխանատվությունը։