Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ներկա է գտնվելու Երևանում Քաղաքացու օրվա առթիվ միջոցառումներին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է «Ֆեյսբուքի»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
«Շաբաթ օրը՝ ամսի 25-ին, նշում են Քաղաքացու օրը, և այդ օրը ժամը 13։00-ից Երևանի Ամիրյան փողոցում, հեղափոխության ավանդույթների համաձայն, լինելու է, այսպես ասած, «Խորոված փարթի»։ Երեկոյան ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում մեծ տոնական համերգ է լինելու և, իհարկե, ես էլ այնտեղ եմ լինելու, մասնակցելու եմ։ Հույս ունեմ նաև այնտեղ բոլորիդ տեսնել»,-ասել է Փաշինյանը։
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որն այս տարի կանցկացվի ապրիլի 25-ին։