ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ երկարաձգել Իրանի հետ հրադադարի ռեժիմը։ Այս մասին նա հայտարարել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը գտնվում է բանակցային ուժեղ դիրքերում և ի վերջո կկարողանա հասնել շահավետ համաձայնության։
«Ես չեմ ուզում դա անել։ Մենք շատ ժամանակ չունենք», — ասել է Թրամփը՝ պատասխանելով հրադադարի հնարավոր երկարաձգման մասին հարցին։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ և հարվածներ հասցրին մի շարք քաղաքների։ Գործողությունը հանգեցրեց էսկալացիայի Մերձավոր Արևելքում՝ հակամարտության մեջ ներքաշելով Պարսից ծոցի բոլոր երկրներին և հանգեցնելով Հորմուզի նեղուցի շրջափակմանը։
Իրանը, ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը հասել էին հրադադարի համաձայնության, որի ժամկետը լրանում է ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը։
Կողմերը փորձում էին Պակիստանում բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ, սակայն ապրիլի 11-12-ը կայացած առաջին փուլը որևէ արդյունք չտվեց։ Բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։
Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը, որի շրջափակումը համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պատճառ դարձավ, մնում է անորոշ. երկու կողմերն էլ տարբեր պարբերականությամբ հայտարարում են դրա բացման մասին, սակայն փաստացի նավագնացությունը տարածաշրջանում դադարեցված է։