17-ամյա TikTok-յան աստղը սպանված է հայտնաբերվել Հոնդուրասում․ ձերբակալված կա, երկուսը՝ որոնվում են

Տրագիկ դեպք է տեղի ունեցել Հոնդուրասում․ 17-ամյա TikTok-յան աստղ Կատերին Մեխիա Արգետան ապրիլի 17-ին հայտնաբերվել է մահացած։

 

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա մարմինը հայտնաբերվել է Տոկոա տարածաշրջանի աֆրիկյան արմավենու պլանտացիաներից մեկում։ Հայտնաբերման պահին նրա դեմքին նկատվել են կապտուկներ։

 

Դեպքի առթիվ Հոնդուրասի ազգային ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա կասկածյալի, մինչդեռ ևս երկու անձի որոնումները շարունակվում են։ Տեղական El Heraldo լրատվամիջոցի տվյալներով՝ նախնական վարկածով սպանության դրդապատճառը կարող էր լինել վրեժխնդրությունը։

 

Աղջկա մայրը El Heraldo-ին հայտնել է, որ դուստրը իրեն ասել էր, թե պատրաստվում է հանդիպել ընկերուհու հետ։ Նրա խոսքով՝ դստեր ընկերներից մեկը, ով եղել է նրա հետ անհետացման գիշերը, պատմել է, որ երեք զինված տղամարդիկ բռնել են աղջկան, քարշ տվել և նստեցրել մոխրագույն ավտոմեքենայի մեջ։