ՌԴ-ում Անատոլի Չուբայսին մեղադրում են «պետական դավաճանության» մեջ
«Եդինայա Ռոսիա»-ից ՌԴ Պետդումայի պատգամավոր Սուլթան Խամզաևը պետական դավաճանության մեջ է մեղադրել «Ռոսնանո» կորպորացիայի նախկին ղեկավար, Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսին, որն այժմ ապրում է Իսրայելում։ Այս մասին գրել են ռուսական լրատվամիջոցները։

Խամզաևն առաջարկել է ստուգել Չուբայսի աշխատանքը ՌԱՕ ԵԷՍ-ում և երկրից կապիտալի հնարավոր դուրսբերումը։ Պատգամավորը հայտարարել է, որ համապատասխան հարցումներ կուղարկի ԱԴԾ-ին և ՌԴ Քննչական կոմիտեին։ Նա նշել է, որ անհասկանալի է, թե ինչ միջոցներով է Չուբայսն ապրում արտասահմանում, որտեղից է նրա ֆինանսական բարձիկը՝ աշխարհով մեկ ճանապարհորդելու և իսրայելցիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։  

«Իմ ընկալմամբ՝ այս ռանգի նախկին պաշտոնյայի պահվածքը պետական դավաճանություն է»,- հայտարարել է խորհրդարանականը։