ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել: Այս մասին նա անձամբ հայտնել է X սոցիալական ցանցում (նախկին՝ Twitter)։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը ցանկանում է «համերաշխություն հայտնել» երկրին, որը տուժել է «ՀԱՄԱՍ-ի դաժան ահաբեկչությունից»։
Բլինքենը հայտարարել է, որ Բայդենի այցը Իսրայել «կընդգծի մեր հստակ ուղերձը ցանկացած սուբյեկտի, պետական կամ ոչ պետական, որը կփորձի օգտվել այս ճգնաժամից Իսրայելի վրա հարձակվելու համար: «Մի արեք դա»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգները տարածաշրջան է ուղարկել երկու ավիակիր խմբավորումներ։
Այցի ընթացքում, Բլինքենի խոսքով, Բայդենը նաև ծրագրում է լսել Իսրայելի ղեկավարությունից, թե ինչ են նրանք նախատեսում անել՝ «նվազեցնելու համար քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը և ապահովելու համար Գազայում քաղաքացիական անձանց համար հումանիտար օգնության ստացումը»:
Իսրայելից հետո Բայդենը կմեկնի Հորդանան՝ լուծելու «հումանիտար խնդիրները», այնտեղ կհանդիպի թագավոր Աբդալլահ II-ի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Բայդենը «նրանց կհասկացնի, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում պաղեստինցիների ինքնորոշման շահերը»։