Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են նոր պարտության մատնել հակառակորդներին. Մոջթաբա Խամենեի

Իրանական բանակը պաշտպանում է երկրի տարածքը և երկրի դրոշը: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հայտարարությանը՝ Բանակի ազգային օրվա տոնակատարության առթիվ:


«Իսլամական բանակն այժմ, ինչպես և նախորդ երկու պարտադրված պատերազմների ժամանակ, քաջաբար պաշտպանում է իրեն պատկանող հողը, ջուրը և դրոշը, և հենվելով ժողովրդի աջակցության վրա... Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են նոր պարտության մատնել հակառակորդներին», - ասված է հայտարարության մեջ: