«Հասունացել է խոսակցություն ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների ապագայի շուրջ». Սերգեյ Լավրով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների հեռանկարների շուրջ «խոսակցություն է հասունացել»։ Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ։


«Էներգետիկ գերիշխանության խնդիրը (ԱՄՆ-ի կողմից - խմբ.) դրված է։ Կարծում եմ՝ մեզ մոտ հասունացել է այնպիսի խոսակցություն, թե ինչպես են ամերիկացիները տեսնում մեր տնտեսական հարաբերությունների ապագան», — ասել է նա։


ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք երկրների միջև դեռևս պահպանվում են «շատ մեծ թվով տարաձայնություններ»։