Լուկաշենկոն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «չխառնվել» Չինաստանի գործերին

Եթե ԱՄՆ-ը չի կարողացել գլուխ հանել Իրանից, նրան պետք չէ «ձեռք տալ» Չինաստանին. այդ հզորությանը նրանք չեն հաղթի, RT-ի հաղորդավար Ռիկ Սանչեսին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։


Հարցազրույցից մի հատված ցուցադրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» տելեգրամյան ալիքը։


«Ամերիկայի գլխավոր թշնամին Չինաստանն է։ Եթե ամերիկացիները չկարողացան գլուխ հանել Իրանից (ես դա վաղուց եմ ասել), մի՛ խառնվեք Չինաստանի գործերին։ Այնտեղ այնպիսի հզորություն կա, որի հետ նրանք երբեք չեն կարողանա մրցել», — ասել է Բելառուսի առաջնորդը։