Վահան Կոստանյանը և Բրազիլի ԱԳՆ քարտուղարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Բրազիլի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղար Կառլոս Մարսիու Բիկալյու Կոզենդեյի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Բրազիլի միջև քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության առկա դրական դինամիկային, ինչպես նաև քննարկել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության և միջազգային հարթակներում փոխգործակցության առավել խորացման հեռանկարները։ 


Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։