«Ուժեղ» կուսակցության հույսը չի կարող լինել ընտրակաշառքը․ Պալյան

Երեկվանից ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը, վարչապետը ներկայացնում է զեկույցը, սակայն ընդդիմադիր պատգամավորները ԱԺ դահլիճ են մտնում գրանցվում և դուրս են գալիս՝ չամսնակցելով այս կարևոր քննարկմանը։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հետ։


Նա նշեց, որ այդ ամեն ինչն իրենք նկատում են ո՛չ երեկ, ո՛չ առաջին օրը, արդեն հինգ տարի շարունակ նույն կերպ է, երբ հարցն աշխատավարձին է վերաբերում իրենք երբեմն գալիս են ամբողջ կազմով մտնում են դահլիչ գրանցվում գնում են, վերջերս էլ ձեռագիր են որդեգրել իրենց համար՝ անհատապես են մտնում նիստերի դահլիճ, գրանցվում և գնում։


«Էս մարդկանց՝ Քոչարյան Ռոբերտի, Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներին ԱԺ-ում հետաքրքրում է միայն փողը, աշխատավարձը և նաև պարգևավճարները, որոնց մասին չնայած իրենք առիթը բաց չեն թողնում՝ չգիտեմ ինչ երանգ տալով խոսելու, բայց այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ նրանք զրո աշխատանք են կատարում և չեն սիրում ՀՀ քաղաքացուն, չեն ապրում ՀՀ քաղաքացու խնդրով, դարդով, հոգսով, այլ իրենց միայն իրենց աշխատավարձն է հետաքրքիր։ Ինչպես նաև վարչապետն արդարացիորեն նշեց, նաև տեսանյութ հրապարակեց նիստերի դահլիճից, այնպես որ այս ամեն ինչը փաստ է և այդտեղ հայտնագործություններ անել պետք չի»,-ասաց պատգամավորը։



Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան