ԱԽ քարտուղարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցության ծրագրերը

Ապրիլի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին։ Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի մանրամասները և մտքեր փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ։

 

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Դաֆնե Մարեին Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում ԿԽՄԿ-ի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։