Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը, հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը․ Ցուցուլյան

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ։

 


Ուղերձում ասվում է․

 


«Սիրելի՛ ոստիկաններ,


 

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: 


 

Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը, և մենք հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը՝ նոր որակով ու պատրաստվածությամբ իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին, դիմակայելու ժամանակի առաջադրած մարտահրավերներին։


 

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը։ Յուրաքանչյուրիդ պատասխանատվության ու սրտացավության շնորհիվ է, որ իրականություն են դառնում առավել արհեստավարժ ու բարեվարք Ոստիկանություն ունենալու մեր ջանքերը: 


 

Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։ 


 

Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու վաստակած տարիներ:


 

Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին:


 

Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ:

 


Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն»: