Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վաղը՝ հոկտեմբերի 17-ին, կայցելի Իսրայել։ Այս մասին գրել է Yedioth Ahronoth թերթը։
Նրա տեղեկություններով՝ Շոլցը հրեական պետությունում կմնա մի քանի ժամ, որից հետո կուղևորվի Եգիպտոս։ Մինչ այժմ ոչ մի պետական առաջնորդ չի այցելել Իսրայել՝ հոկտեմբերի 7-ին հրեական պետության և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև զինված հակամարտության հերթական սրացման պահից ի վեր։
Հոկտեմբերի 13-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն այցելել էր Իսրայել։ Այնտեղ նա հանդիպել էր իր իսրայելցի գործընկեր Էլի Կոենի հետ, ինչպես նաև քաղաքի ճգնաժամային կենտրոնում խոսել Գերմանիայի առևանգված քաղաքացիների հարազատների հետ: Այցի ընթացքում Բերբոկը ստիպված է եղել թաքնվել ապաստարանում՝ ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծության պատճառով։