«Շնորհակալ եմ Կրեմլին և Պեկինին՝ ընտրությունների արդյունքները հարգելու համար». Պետեր Մադյար

Հունգարիայի ընտրություններում հաղթած ընդդիմադիր «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հարգանքով են վերաբերվել Հունգարիայի ընտրությունների արդյունքներին և պատրաստակամություն են հայտնել պրագմատիկ համագործակցության համար։


«Կրեմլն արտահայտվեց, Պեկինն արտահայտվեց։ Ես շնորհակալություն եմ հայտնում նրանց հունգարացի ժողովրդի որոշումը հարգանքով ընդունելու համար։ Նրանք բաց են պրագմատիկ համագործակցության համար, ինչպես և Հունգարիան, քանի որ աշխարհագրությունն աշխարհագրություն է», — ասել է Մադյարը։