Ամերիկացիները չէին կարող համաձայնել դրա հետ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսլամաբադից մեկնելուց հետո կապ է հաստատել իր հետ և տեղեկացրել Իրանի հետ բանակցությունների ընթացքի մասին։


Ըստ նրա՝ կողմերն ավելի վաղ պայմանավորվել էին հրադադարի և Թեհրանի կողմից նեղուցների անհապաղ բացման շուրջ, սակայն դա տեղի չի ունեցել։


«Պայմանավորվածությունն այն էր, որ կլինի հրադադար, իսկ իրանական կողմն անհապաղ կբացի նեղուցները։ Դա տեղի չունեցավ։ Ամերիկացիները չէին կարող համաձայնել դրա հետ», — հայտարարել է Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ։