Կրեմլը չի պատրաստվում շնորհավորել հունգարական ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյարին խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ, քանի որ Հունգարիան «ոչ բարեկամական երկիր» է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շնորհավորանքներ չենք հղում ոչ բարեկամական երկրներին,-
ասել է Պեսկովը «Յունաշև Լայվ»-ի մեկնաբանության մեջ։- Իսկ Հունգարիան ոչ բարեկամական
երկիր է. այն աջակցում է մեր դեմ պատժամիջոցներին»։
Հարցին՝ արդյոք Մոսկվան բարեկամություն արե՞լ է ընտրություններում
պարտված վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ «նրանց
հետ երկխոսություն ունեցել են»։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է հարաբերություններ կառուցել
Հունգարիայի նոր ղեկավարության հետ, բայց նախ կգնահատի, թե «ինչպիսին կլինի երկրի գլխավոր
գիծը»։ Նա կարծիք է հայտնել, որ Մոսկվայի և Բուդապեշտի միջև հարաբերությունները չեն
կարող ավելի վատ լինել, քանի որ «սրանից վատի տեղ չկա»։