Իսրայելական տանկերը վնասել են ՄԱԿ-ի խաղաղապահ տեխնիկան

Իսրայելական ուժերը, օգտագործելով «Մերկավա» տանկերը, երկու անգամ բախվել են Լիբանանում գործող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) մեքենաներին։ Կազմակերպության տվյալներով՝ արձանագրվել են նաև խաղաղապահների տեղաշարժի խոչընդոտումներ, նախազգուշական կրակոցներ և սարքավորումների վնասում։


ՄԱԿ-ը նշել է, որ միջադեպերը խախտում են Անվտանգության խորհրդի բանաձևերը և Իսրայելի պարտավորությունները։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև UNIFIL-ում ծառայող ինդոնեզացի խաղաղապահի մահվան հնարավոր կապի մասին իսրայելական ուժերի հետ։