«Իսրայելը աջակցում է Թրամփի որոշմանը՝ պայմանով». Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել այն մասին, որ իսրայելական կողմը միանում է Իրանի հետ հրադադարի համաձայնագրին։


«Իսրայելը աջակցում է նախագահ Թրամփի որոշմանը՝ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները՝ պայմանով, որ Իրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի բոլոր հարձակումները Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի երկրների վրա։ Իսրայելը նաև աջակցում է ԱՄՆ ջանքերին՝ ուղղված այն բանին, որ Իրանը այլևս միջուկային, հրթիռային և ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Միացյալ Նահանգների, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և աշխարհի համար։ Միացյալ Նահանգները Իսրայելին հայտնել է իր հանձնառությունը՝ առաջիկա բանակցությունների ընթացքում հասնելու այս նպատակներին, որոնք կիսում են Միացյալ Նահանգները, Իսրայելը և Իսրայելի տարածաշրջանային դաշնակիցները։ Երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա»,- ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։