Վերջնաժամկետին մնացել են ժամեր. Իրանը դադարեցրել է ուղղակի շփումները ԱՄՆ-ի հետ. WSJ

Իրանը դադարեցրել է ուղղակի շփումները ԱՄՆ-ի հետ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ «ողջ իրանական քաղաքակրթությունը» ոչնչացնելու սպառնալիքներից հետո։ Այս մասին տեղեկացնում է Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Նշվում է, որ այս քայլը ժամանակավորապես բարդացրել է գործարք կնքելու ջանքերը մինչև ԱՄՆ նախագահի սահմանած վերջնաժամկետը՝ արևելյան ժամանակով ժամը 20:00-ն ( Երևանի ժամանակով՝ 04:00-ն):


Աղբյուրներից մեկը նշել է, որ կապի խզմամբ Իրանը մտադիր է ցույց տալ իր դժգոհությունն ու անհնազանդությունը Վաշինգտոնի կողմից դրված պայմաններին։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք ուղղակի շփումները կվերսկսվեն մինչև սահմանված ժամկետի լրանալը։ 


Սպիտակ տան կողմից մեկնաբանություններ դեռևս չեն ստացվել։