Իրանը սպառնում է ԱՄՆ-ին հարվածներ հասցնել ԱՄԷ-ում գտնվող Amazon-ի և Microsoft-ի տվյալների կենտրոններին

Իրանը կարող է պատասխան հարվածների թիրախ դարձնել ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ընկերությունների տվյալների կենտրոնները՝ ի պատասխան Թեհրանում գտնվող Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների։ Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։


Հաղորդագրության համաձայն՝ հնարավոր թիրախների թվում են Amazon, Microsoft, Oracle և Equinix ընկերությունների տվյալների կենտրոնները։