Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է էներգետիկ հրադադար։ Այս մասին, ըստ UNIAN գործակալության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումները, մենք նույն կերպ կպատասխանենք։ Մեր կողմից նման առաջարկ է փոխանցվել ամերիկյան կողմի միջոցով»,- նշել է Զելենսկին։
Նա նաև հիշեցրել է, որ Կիևը բազմիցս առաջարկել է հրադադար հաստատել Զատկի տոների ընթացքում, սակայն Մոսկվան մերժել է այդ նախաձեռնությունները։