«ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ընկերության պարտատոմսերի շուկայական արժեքի զգալի բարձրացման մասին: Ըստ նրա՝ սա կարևոր ցուցիչ է ֆինանսական շուկայի կողմից ընկերության նկատմամբ վստահության վերականգնման տեսանկյունից։
Պետրոսյանն ընդգծել է, որ աճը գրանցվել է հենց ժամանակավոր կառավարման փուլում, ինչը դրական ազդակ է պետականացման ճանապարհին գտնվող կառույցի համար:
Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) գրանցված տվյալների համաձայն՝ պատկերը հետևյալն է.
Ներկայումս արժեքը գերազանցում է 97 դոլարը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի, երբ ՀԾԿՀ-ն կասեցրել էր ընկերության բաշխման լիցենզիան, արժեքը նվազել էր մինչև 92 դոլար: Ընդ որում, նույնը վերաբերվում է նաև դրամով թողարկված պարտատոմսերին, որոնց արժեքն այժմ գերազանցում է 100 հազար ՀՀ դրամը (նախորդ տարի արժեքը նվազել էր մինչև շուրջ 93 հազար ՀՀ դրամ)։