Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայր կատարած աշխատանքային այցի մասին:
Պատգամավորը շրջայցն իրականացրել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ:
Այցի շրջանակներում պատգամավորն ու համայնքապետը ծանոթացել են գյուղում իրականացվող ընթացիկ աշխատանքներին, անմիջական զրույց են ունեցել բնակիչների հետ՝ լսելով նրանց հուզող հարցերն ու կարիքները:
Դավիթ Դանիելյանը նաև հայտնել է, որ շուտով հանրությանը կներկայացվի ամիսներ առաջ մեկնարկած կարևոր ծրագրերից մեկի արդյունքը:
«Շուտով կներկայացնեմ ծրագրերից մեկի արդյունքը, որը մեկնարկվել էր ամիսներ առաջ»,- նշել է պատգամավորը: