Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, մի փոքր լրացուցիչ ժամանակի դեպքում, առանց դժվարության կկարողանա ապահովել Հորմուզի նեղուցի բացումը։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Մի փոքր լրացուցիչ ժամանակի դեպքում մենք հեշտությամբ կկարողանանք բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը և կարողություն դիզել։ Դա իսկական «ոսկու հանք» կլինի ամբողջ աշխարհի համար», — գրել է նա
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Բացի այդ, իրանական ուժերը գրոհել են Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով տարածաշրջանի մի շարք երկրներ ժամանակավորապես փակել են իրենց օդային տարածքը։ Նույն օրը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է։