Ուկրաինայի ԶՈՒ-ն ոչնչացրել է Ղրիմում ռուսական ռազմաբազան

Բռնազավթված Ղրիմի Կիրովսկոյե ռազմական օդակայանում Ուկրաինայի զինված ուժերի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության անօդաչու թռչող սարքերի համակարգի ուժերը ոչնչացրել են չորս «Օրիոն» ԱԹՍ, ԱՆ-72Պ ինքնաթիռ և «Մեչ» ռադիոտեղորոշիչ կայան։



Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտնել է, որ գործողությունը տեղի է ունեցել ապրիլի լույս 2-ի գիշերը։ Նրա խոսքով՝ գործողության ընթացքում ամբողջությամբ ոչնչացվել են «Օրիոն» հարվածային-հետախուզական ԱԹՍ-ների բազան և ուսումնական կենտրոնը։