Եռակողմ բանակցություններում դադար է. ՌԴ նախագահի օգնականը ներկայացրել է իրավիճակը

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները դադարեցված են, սակայն Ռուսաստանը շարունակում է շփումները ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։


«Այժմ եռակողմ բանակցություններում դադար է։ Մենք շփումներ ունենք ամերիկացիների հետ, ընդ որում տեսնում ենք, որ ուկրաինական կողմը նույնպես ակտիվորեն համագործակցում է նրանց հետ», — ասել է նա։


Ուշակովի խոսքով՝ ամերիկացի բանակցողներն այս պահին կենտրոնացած են այլ խնդիրների վրա, սակայն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը շարունակվում է։ 


«Շփումների գործընթացն ընթանում է, և այդ շփումների ընթացքում մենք քննարկում ենք նախևառաջ ուկրաինական հիմնախնդիրը», — նշել է նա։