«Կցանկանայինք, որ բոլոր ռուսամետ ուժերը կարողանային մասնակցել ընտրություններին». Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստանում կայանալիք ընտրություններին՝ նշելով քաղաքական գործընթացներին բոլոր ուժերի մասնակցության կարևորությունը՝ ներառյալ նրանց, որոնք կողմնորոշված են Ռուսաստանի հետ համագործակցությանը:


«Մենք միշտ անկեղծ երկխոսություն ենք վարում ձեզ հետ և կցանկանայինք, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունենային մասնակցելու ներքաղաքական գործընթացներին։ Նրանցից մի քանիսը ազատազրկման վայրերում են՝ չնայած այն բանին, որ ռուսական անձնագրեր ունեն: Դա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց ամեն դեպքում մենք կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքներին»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։


Պուտինը նաև ընդգծել է, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ Ռուսաստանը նպատակադրված է հետագայում ևս զարգացնել ու ամրապնդել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները։