ԱՄՆ-ը մեղադրում է Թուրքիային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է ստորագրել Սիրիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է. «Իրավիճակը Սիրիայում և նրա շուրջը, իսկ մասնավորապես Թուրքիայի կառավարության ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում խարխլում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու արշավը, վտանգի է ենթարկում խաղաղ բնակչությանը և ավելի է սպառնում տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը»:

Այս կապակցությամբ ավելի վաղ հայտարարված արտակարգ դրությունը կշարունակվի առնվազն մինչև 2024 թվականի հոկտեմբերի 14-ը։