Cyclingrace հեծանվավազքի կազմակերպիչները սիրով
կհրավիրեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մայիսի վերջին Մոսկվայում կայանալիք «Սադովոյե
կոլցո» հեծանվավազքին։ Այս մասին նրանք հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Մենք սիրով կհրավիրենք վարչապետին մայիսի վերջին
վերադառնալ Մոսկվա և մասնակցել մեր ֆլագմանային իրադարձությանը՝ «Սադովոյե կոլցո» հեծանվավազքին,
որն ունի միջազգային կարգավիճակ»,- նշել են կազմակերպիչները։
Ընկերությունը նաև հայտնել է, որ Ռուսաստանի մայրաքաղաք
հեծանվային մրցավազքին մասնակցելու համար կժամանեն մերձակա և հեռավոր արտասահմանից
հեծանվորդներ: Մրցավազքն ինքնին երկար և հարուստ պատմություն ունի. այն չեն չեղարկել
նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով
մեկնում է Մոսկվա, որտեղ բանակցություններ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի
հետ։