Սա էթնիկ զտումների տիպիկ օրինակ է, մարդիկ չեն լքել իրենց տունը ինքնակամ. Ռուստամյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովների քննարկմանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Իրավիճակը շատ պարզ է: Տասը ամիս տևած ամբողջական շրջափակումից և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ԼՂ ամբողջ բնակչությունը ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից, որում ապրել է դարերով:

Սա էթնիկ զտումների տիպիկ օրինակ է, քանի որ մարդիկ չեն լքել իրենց տունը իրենց ազատ կամքով:

Մենք գիտենք նաև, որ էթնիկ զտումները ցեղասպանության գործողություններից մեկն են: Սա Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների շատ լուրջ խախտում է: Նրա դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել»,- ասել է պատգամավորը:

Աղբյուր՝ armtimes.com