Պետք չէ օտար iCloud հաշիվները մուտքագրել ձեր բջջային հեռախոսներում․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Կիբեռոստիկանությունից զգուշացնում են՝ եթե հեռահաղորդակցման հավելվածների միջոցով (Telegram, WhatsApp, Viber և այլն) տարբեր պատրվակներով ձեզ առաջարկվում է ձեր բջջային հեռախոսում (iPhone) մուտք գործել այլ անձի iCloud հաշվով՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ։


«Նման գործողության արդյունքում հանցագործները կարող են՝



  • հեռահար արգելափակել ձեր բջջային հեռախոսը.
  • զրկել ձեզ սարքի հասանելիությունից.
  • պահանջել գումար՝ սարքի ապաարգելափակելու դիմաց կամ կատարել այլ հանցագործություն:



Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց՝


  • երբեք մի՛ մուտքագրեք ուրիշի iCloud հաշվի տվյալները ձեր բջջային հեռախոսում.
  • երբեք մի՛ կատարեք տեխնիկական քայլեր ձեր անձնական սարքով՝ անհայտ անձանց ցուցումներով.
  • երբեք մի՛ փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ ձեր Apple ID/Icloud-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց:



Հիշեք՝ այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ ձեր սարքին կամ անձնական տվյալներին։ Եղեք զգոն և պաշտպանեք ձեր անձնական տվյալները»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: