Քաղաքացիակենտրոն լրատվություն
Չինաստանի Նինբո քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանի առաջին ներկայացուցիչը: 65 կգ քաշային կարգի B ենթախմբում հանդես կգա Գառնիկ Չոլաքյանը: Այդ ենթախմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին:
Հեռարձակումը հասանելի է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան քջում (տեսանյութ):
Հայաստանի հավաքականից հաջորդը հանդես են գալու 75 կգ քաշային Գոռ Սահակյանը և Տիգրան Կարապետյանը, որոնք մրցահարթակ դուրս կգան հոկտեմբերի 31-ին: